ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 132-172.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել 1287.1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50 հազար դրամ գումարով եւ հաշվարկվել է 1255,1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար հաշվարկվել է 11835հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50 հազար դր.գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 72 հազար դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350հազ.դրամ գումարով. որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 250հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ՝
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար պաշտոնատար անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար -
Կայացվել է 150,0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել 32,0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,
առգրավվել է 2 կգ <կողակ> տեսակի ձուկ, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 2 կգ «կողակ» տեսակի տիրազուրկ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ- Մանկական Գյուղ» «Իջեւան» մասնաճյուղին:
Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացած 4 նապաստակի ապօրինի որսի հիմքով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 150հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկել 32հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչությունը հաշվետու ժամանակահատվածում կատարել է ՀՀ Արարատյան դաշտավայրի խորքային ջրեր օգտագործող 59 ռիսկային ձկնաբույծների վերաբերյալ ստացված տվյալների վերլուծություն, ձկնաբույծերի կողմից եռամսյակային հաշվետվություններով ներկայացված եւ ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ջրածավալների համեմատություններ, դասակարգել դրանց գործունեության ռիսկայնությունները եւ ըստ ռիսկայնության վերջիններիս մոտ տեսչական ստուգումների առաջարկություն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին:
Տեսչության վարույթի փուլում են գտնվում ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից նույն թաղամասում 1 հատ վնասված ծառի հայտնաբերման, ՀՀ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնից 5 ծառերի հատման, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնից անտառային տարածքներից ապօրինի ծառահատման 3 դեպքերի վերաբերյալ նյութերը:
ԲՊՏ վարչարարության եւ փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 4 վարչական տուգանքի որոշում՝ 400 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ 3 հատ վնասի փոխհատուցման որոշում 90 հազար դր. ընդհանուր գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26