«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տեւական ժամանակ է` փորձում են իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով եւ սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների վերադարձի գործընթաց, եւ մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը, ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում ու ընտրություններին ընտրել այդ կուսակցությանը: Երբ բլեֆը պայթեց, Ա. Բաղդասարյանը նոր բան է հորինել. «Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ ասել է նա` հավելելով, որ այդ գործընթացը իրենք կկազմակերպեն իշխանության գալու դեպքում: Թե ինչու Ա. Բաղդասարյանն այս ամենի մասին չէր խոսում իշխանության մեջ գտնվելու տարիներին, մնում է միայն ենթադրել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից ճշտել՝ իսկապե՞ս Հայաստանի ընդերքը նավթի եւ գազի պաշարներով հարուստ է: Ընդերքի գործակալությունից անմիջապես հերքեցին ՀՀ-ում նավթի եւ գազի պաշարների առկայության մասին լուրերը: «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- փոխանցեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01