Կառավարության նախորդ նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Համաձայն այդ նախագծերի՝ հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ, նախարարի խոսքով՝ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Tert.am-ը Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե որ երկրների քաղաքացիները կկարողանան ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան, որ երկրների հետ կա նման համաձայնագիր, նկատի ունենալով, օտարերկրացիները ներքին անձնագրով չեն կարող լքել այն երկիրը, որի քաղաքացին համարվում են:
Հարցին ի պատասխան Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու համաձայնագիր այս պահի դրությամբ ՀՀ-ն ունի միայն Ռուսաստանի հետ. «Այս պահին նման համաձայնագիր կա միայն Ռուսաստանի հետ, սակայն այն երկրները, որտեղ ներքին անձնագրեր են գործում, եթե իրենց կողմից նման որոշում լինի ու ցանկանան Հայաստանի հետ համաձայնագիր կնքել, Հայաստանը խնդիր չի ունենա: Հայաստանը քայլ է արել օտարերկրացիներին ներքին անձնագրերով Հայաստան մուտք ապահովելու ուղղությամբ»:
Նշենք, որ նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ-ն.«2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման նախագծում կատարել փոփոխություններ, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրով ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն կտրվի:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26