Եվրոպայի և Ասիայի սահմանների միջև մխրճվել է ազգային պետություն, որը ճանաչվել է ԱՄՆ-ի յոթ նահանգների, Նոր Հարավային Ուելսի, Բասկերի խորհրդարանի, Աբխազիայի, Օսեթիայի և Մեձդնեստրի կողմից, բայց ոչ՝ Հայաստանի, որն այդ պետության գլխավոր ֆինանսավորողն է և պաշտպանը՝ գրում է Ստամբուլում բնակվող ամերիկացի լրագրող Ալեքսանդր Կլեպը The National Interst հեղինակավոր պարբերականում:
Երևանից հարավ-արևելք 6 ժամ ուղևորվելուց հետո հասնում ես հսկիչ անցակետի, որը ոչ մի պետական սահման չի կառավարում… Պապիկի և տատիկի հսկայական տուֆից արձանը հանրապետության կարգախոսն է՝ «Մենք ենք մեր սարերը»: Մայրաքաղաք Ստեփանակերտում գործում են պետականության բոլոր ատրիբուտները՝ խորհրդարան, ոստիկանություն, փոստային ծառայություն, օդանավակայան, որոնք ձևավորվել են շուրջ 2 տասնյակ տարվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերի «Գրադի» կրակոցների ներքո. վերջիններս պնդում են, թե իբր կարող են Ստեփանակերտը գրավել 4 օրում, և սպառնում են խոցել ցանկացած ինքնաթիռ, որը կօգտագործի Ստեփանակերտի օդանավակայանը՝ ասվում է հոդվածում:
Ամեն տարի Հայաստանը, որը Եվրոպայի երրորդ ամենաաղքատ պետությունն է, և Ադրբեջանը, որը տնտեսական մեծ աճ գրանցեց 2000-ական թվականներին նավթի շնորհիվ, միլիարդավոր դոլարներ են ծախսում ԼՂ հակամարտության վրա:
Հոդվածագիրը ծավալուն կերպով ընթերցողներին է ներկայացնում Արցախի և 1990-ական թվականներին սկսված հակամարտության պատմությունը, անդրադառնում է նաև 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին: Նրա խոսքով՝ Արցախի համար պատերազմը կարելի է համարել աշխարհի ամենաերկար և ամենաքիչ լուսաբանված կոնֆլիկտը՝ փաստում է Կլեպը:
Հեղինակի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն այսօր այնպիսի պետություն է, ինչպիսին միշտ ձգտել է դառնալ Հայաստանը
«Ես ժամանեցի Լեռնային Ղարաբաղ՝ ակնկալելով տեսնել սևծովյան շրջանի աղքատ մի պետություն, որտեղ անդադար ներխուժումների պատճառով քաղաքակիրթ կյանքը վերացել է: Սակայն ոչ մի նման բան»,-հիշում է լրագրողը Լեռնային Ղարաբաղ կատարած առաջին այցը:
Ստեփանակերտը, Շուշին և ԼՂՀ մյուս քաղաքները զարմացրել են հոդվածագրին իրենց մաքրությամբ, նոր շինություններով, որոնք կառուցվել են հայկական Սփյուռքի ներդրումների շնորհիվ: Հոդվածում Կլեպը պատմում է նաև արցախցիների խիզախության, բարեսրտության մասին:
«Խոսելով Լեռնային Ղարաբաղի գյուղացիների հետ՝ ես նկատեցի, որ պատերազմը նրանց մտքում այլ պատկեր է ստացել: Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորները մտել են բնակելի տներից մեկը և դաժանաբար սպանել տարեց զույգի: Սոցցանցերում հրապարակվել է հայ զինծառայողի լուսանկարը, որը գլխատվել է ադրբեջանցիների կողմից… Ադրբեջանում ծայրահեղականության խնդիր կա: Իսլամիստներն արդեն աշխատում են Հյուսիսային Կովկասում: Վահաբիները սկսել են անդամակցել ադրբեջանցի ուժայիններին: Իսկ նրանք, ովքեր իրականում միացել են ԴԱԻՇ-ին, իմունիտետ են ձեռք բերել, եթե ուղարկվել են որպես Լեռնային Ղարաբաղում ինքնադատաստան իրականացնողներ: Բրյուսելը, Մոսկվան, Վաշինգտոնը չպետք է թույլ տային իրենց անտեսել ռադիկալ իսլամի դեմ այս նոր ճակատը»,- եզրափակում է հոդվածագիրը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15