Քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրեցին նախընտրական ցուցակները: Այսպիսով, ընտրություններին կմասնակցի 4 դաշինք, 5 կուսակցություն: Որքան էլ որ դաշինքների ստեղծման գործընթացը, առաջին հայացքից թվում է, թե հասավ իր տրամաբանական ավարտին եւ 4 դաշինք կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնուհանդերձ, կան դաշինքներ, որոնց ստեղծումը բավական արհեստական էր:
Օրինակ, շատերի համար այդպես էլ մշուշոտ մնաց այն հարցը, թե այդ ինչ հրաշքով արեւմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգությունով» հաջողացրեց ամենավերջին պահին «խցկվել» ռուսամետ Օհանյան-Օսկանյան դաշինքում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է նրանց հաջողվելու կոնսենսուսի գալ այնպիսի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ Ռուսաստանն ու Արեւմուտքը միանգամայն տարբեր վերաբերմունք ունեն:
Ի դեպ, ինչպես հայտնի է, «Ժառանգությունը» մինչեւ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալը, ինտենսիվ քննարկումներ եւ բանակցություններ էր վարում արեւմտամետ «Ելք» դաշինքի հետ: Իսկ, թե ինչու «Ժառանգության» եւ «Ելքի» համատեղ դաշինքը չկայացավ, այդպես էլ ստույգ պատասխան չհնչեց. մի երկու կցկտուր, ոչինչ չասող մեկնաբանություն եղավ:
Ինչեւէ, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի գործունեությանը հետեւելիս կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այն զերծ է գաղափարական հենքից, հիմնված է առանձին անձերի, նրանց շահերի սպասարկման վրա: Քաղաքականության մեջ նման միավորումները որպես կանոն միահամուռ չեն լինում, ինչի արդյունքում նրանց համար բավական դժվար է դառնում հասնել հաջողության:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55