Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի համաշխարհային վաճառքի մասին հերթական զեկույցը։ Դրանում նշվում է, որ այդ ոլորտում 2012-16 թթ խոշորագույն արտահանողներ են մնացել ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
Խոշոր մատակարարներին (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բաժին է հասել սպառազինությունների վաճառքի ընդհանուր ծավալի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին վերցրած՝ 56 տոկոսը։
Համաձայն փաստաթղթի տվյալների՝ 2004 թվականից աշխարհում վաճառքի ծավալն անշեղորեն աճել է և 2012-2016-ին, 2007-2011 թթ-ի համեմատ, մեծացել 8.4 տոկոսով։ Վերջին հնգամյակը նշանավորվել է սառը պատերազմի ավարտի պահից ի վեր ամենաբարձր ցուցանիշներով։
Զեկույցի հեղինակները նշում են ռազմական մատակարարումների աճ դեպի Ասիա, Օվկիանիա, Մերձավոր Արևելք։
2012-16 թթ Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինությունների գլոբալ արտահանման գործում կազմել է 23 տոկոս։ Դրա 70 տոկոսը բաժին է հասել 4 երկրի՝ Հնդկաստանին, Վիետնամին, Չինաստանին և Ալժիրին։ Ռուսաստանը վերջին հնգամյակում, նախորդի համեմատ, արտահանման ծավալը մեծացրել է 4.7 տոկոսով։
Վերջին հնգամյակում ռուսական տեխնիկա են գնել 50 երկրներ։ Ադրբեջանի գնումը ռուսական արտահանման մեջ կազմում է 4 տոկոս։
2012-16 թթ մատակարարների առաջին տեղը նախկինի պես բաժին է ընկել ԱՄՆ-ին, որը նախորդ հնգամյակի համեմատ արտահանումը մեծացրել է 21 տոկոսով։ Ողջ ծավալի գրեթե կեսը ուղակվել է Մերձավոր Արևելք։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44