ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 19-ին ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ժողովրդական Ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և պատգամավորներ՝ Ախրա Պաչուլիային ու Լևոն Գալստյանին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները բավականին դրական տեղաշարժ են արձանագրել:
«Մենք անընդհատ նոր տարբերակներ ենք որոնում՝ հետագա մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, և այդ առումով լավ հեռանկար ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Աբխազիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան՝ պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով արցախցիների ջերմ ընդունելության համար՝ խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբայի ողջույններն ու հանձնել Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրավերը:
«Ես կարծում եմ, որ դուք լուրջ ժողովրդավարական քայլ եք կատարել: Ձեր երկրում բարձր քաղաքական մշակույթ է ձևավորվել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ դուք քայլ առ քայլ լուծում եք Ձեր պետական կարևորության հարցերը: Այն ինստիտուտները, որոնք մենք և դուք ստեղծում ենք՝ ուղղված են մեր ժողովրդի և մեր երկրների զարգացմանը»,- կարևորել է Էմմա Գամիսոնիան:
Աբխազիայի ԱԺ պատգամավոր Լևոն Գալստյանը, անդրադառնալով Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրական է գնահատել այն:
«Մեծ ուշադրությամբ հետևել ենք այստեղ տեղի ունեցող սահմանադրական գործընթացին և պետք է ասեմ, որ բավականին բարձր ենք գնահատում այն՝ հաշվի առնելով, որ այդ ողջ ընթացքում ներգրավել եք հասարակության լայն շրջանակներ»,-հավելել է Լևոն Գալստյանը:
«Վստահ ենք, որ Ձեր հանրապետությունը մեծ հաջողությունների է հասնելու, քանի որ ժողովրդավարական արժեքների մեծ զարգացում ու աճ ենք նկատում: Կարծում եմ՝ Ձեր փորձը օգտակար կլինի նաև մեզ համար»,- նշել է Աբխազիայի ԱԺ պատգամավոր Ախրա Պաչուլիան:
Այնուհետև, խորհրդարանականների խնդրանքով, Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներին և Աբխազիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բարսեղյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55