Մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական տվեց, նրան էին ներկայացրել Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հանման պլան՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղով։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորման պլանը, ինչպես նշում է թերթը, դեռևս վերջնականապես չի մերժվել՝ չնայած Ֆլինի հեռանալուն։ Փաստաթուղթը փոխանցել էին Թրամփի անձնական իրավաբան Մայքլ Քոենը, Թրամփի բիզնես գործընկեր Ֆելիքս Սեթերը և Փոլ Մանաֆորտը, ով ղեկավարել է ԱՄՆ ներկայիս նախագահի նախընտրական շտաբը։ Այդուհանդերձ պլանի մշակման մեջ հիմնական դերը ստանձնել էր ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինայի արևելքից ռուսական զորքերի լիարժեք դուրսբերում, ինչպես նաև ուկրաինացիների շրջանում հանրաքվեի անցկացում, թե «պե՞տք է արդյոք Ղրիմը վարձակալության տալ Ռուսաստանին 50-100 տարի ժամկետով»։ Թերթն ընդգծում է, որ դեռևս հասկանալի չէ, թե ինչպես է վերաբերվում պլանին Սպիտակ տունը, սակայն ուկրաինացի դիվանագետների շրջանում այն դժգոհություն է առաջացրել։ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիյը նշել է, որ Արտեմենկոն լիազորություն չունի ներկայացնելո Կիևի շահերն ամերիկյան վարչակազմին։ Մայքլ Ֆլինը լքել էր պաշտոնը փետրվարի 13-ին՝ ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների վերաբերյալ հրապարակային ստի պատճառով։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15