ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին եւ PricewaterhouseCoopers Armenia LLC ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:
Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը եւ ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաեւ տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով:
Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին եւ նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարեւորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը եւ այս տեսանկյունից Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը շատ կարեւոր կարող է լինել:
«Պատրաստ ենք համագործակցության եւ շնորհակալ, որ դուք եւս պատրաստ եք ձեր փորձը եւ հնարավորւթյունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունն իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն եւ վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»,-նշել է նախարարը:
«Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, որոնք ունեն գումարներ եւ փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, եւ կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձեւավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ եւ գտնել ներդրողներ»,-նշել է Մարկ Հենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, եւ համատեղ աշխատանքներ իրականացնել դրանց ուղղությամբ:
Նախարան առանձնացրել է նաեւ Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել մինչեւ 500 մլն դոլար ներդրում:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար եւ ավելացրել. «Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստ ենք նաեւ պետական աջակցություն եւ մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01