Թուրքական diken.com.tr կայքի սյունակագիրներից Լևենթ Գյուլթեկինը, անդրադառնալով ապրիլին Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին ու դրա հետ կապված իշխանությունների տարած քարոզչությանը, նշել է, որ վերջիններս ժողովրդի վստահության քվեն ստանալու համար ատելություն են սերմանում հասարակության շրջանում, պառակտում ու ապակողմնորոշում այն:
Հեղինակը նկատում է, որ հանրաքվեում հաղթելու համար Էրդողանն օգտագործում է իշխանական գրեթե բոլոր լծակները, և նախընտրական քարոզը հասել է անգամ մզկիթներ:
«Կարծես թե Դուք հանրաքվեի ժամանակ «Այո»-ի հաղթանակի համար մոռացել եք մեր ու երկրի մասին: Կարծես թե Ձեզ բնավ չի հուզում, որ այս դեգրադացումն ու պառակտվածությունը ծանր հարված են երկրի խաղաղությանը: Լավ, իսկ եթե «Այո»-ի համար մեզ ու երկիրը մոռացել եք, այդ «Այո»-ն ո՞ւմ կամ ինչի՞ն է ծառայելու», - գրում է Գյուլթեկինը:
Խոսելով իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մասին՝ սյունակագիրը նկատել է, որ Էրդողանի ու վարչապետի կողմից մշտապես առաջ բերվող «Ժողովրդին վստահում ենք, այդ իսկ պատճառով գնանք ժողովրդին հարցնենք» տեսակի քարոզչությունը հիշեցնում է, որ Թուրքիան և իր հասարակությունը գաղափարական ու գիտակցական մակարդակի առումով մի քանի դար հետ են գնում, երբ հասարակական կարևոր խնդիրները լուծվում էին ոչ թե անկախ արդարադատական մարմինների, այլ ամբողջ իշխանությունն իր ձեռքի տակ առած անհատների ու հասարակական մեծամասնության ճնշման միջոցով:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15