ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության հուշագիր:
Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման և շուկաների ձևավորման խնդիրների լուծմանը:
«Մեր նպատակն է այս հուշագրով ստեղծել մի հարթակ, որի միջոցով գյուղացիական տնտեսությունները կկարողանանան դիմել և ստանալ իրավաբանական աջակցություն: Հուսով եմ, այն կնպաստի գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը և իրավական դաշտում նրանց իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծմանը », - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարն իր խոսքում ընդգծել է Ագրոարհմիության հետ հաջողված համագործակցությունը փոքր ջերմոցային տնտեսությունների ոլորտում:
Հասմիկ Ջհանգիրյանն իր հերթին վտահություն է հայտնել, որ գյուղացիներին հուզող խնդիրների լուծումն առավել նպատակահարմար է իրականացնել սոցիալական գործընկերության շրջանակներում:
«Մենք շատ ենք կարևորում սույն հուշագրի ստորագրումը, քանի որ կարծում ենք, որ երկու կողմերի փոխհամաձայնեցված աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն: Երկար տարիներ աշխատելով գյուղացիական ոլորտի ներկայացուցիչների հետ` մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ագրոարհմիության միջև համագործակցության անհրաժեշտությունն արդեն հասունացել էր », - հավելել է Հասմիկ Ջհանգիրյանը:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև համատեղ խորհրդակցություններ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, արհմիութենական միությունների, հիմնադրամների հետ և այլն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվոթյան և
հասարակայնության հետ կապերի բաժին
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44