Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Քյուչյուքփազար թաղամասի տեքստիլի շատ արտադրամասեր լի են անչափահաս աշխատողներով, հատկապես` սիրիացի փախստականներով, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Պարբերականի թղթակից Բուրաք Ջոշանի անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ այստեղ շահագործվող 10-14 տարեկան երեխաների եկամուտը կազմում է ամսական միջինը 100 ԱՄՆ դոլար, ընդ որում` անչափահասներին աշխատեցնում են միջինը 12 ժամ:
Անօրինական կերպով սիրիացի երեխաներին աշխատեցնող ձեռնարկատերերը սովորաբար պնդում են, թե երեխաներն իրենց ընկերների զավակներն են, եկել են «կողքից ինչ-որ բան սովորելու», մինչդեռ լրագրողի հետաքննությունն այլ բան է փաստում:
«Սուլեյմանիե մզկիթի ետևի փողոցը... Այստեղ կարող եք հանդիպել հարյուրավոր սիրիացիների: Հին ու կիսաքանդ տների նկուղներում հիմնականում տեքստիլի արտադրամասեր կան: Այստեղ առաջինն աչք է ծակում աշխատողների շրջանում անչափահասների մեծ քանակը: Շատ աշխույժ են, արագ-արագ փաթեթավորում են, արդուկ անում, թուրքերեն լավ չիմանալու պատճառով մեր հարցերին չեն պատասխանում», - գրում է Ջոշանը:
Լրագրողը նկարագրում է այս արտադրամասերի անտանելի աշխատանքային պայմանները՝ նշելով, որ ներսում չկա օդափոխիչ համակարգ, սենյակները մութ են և խոնավ, իսկ աշխատողներին 12 ժամվա ընթացքում չի թույլատրվում հանգստանալ կամ նստել մի քանի րոպեից ավելի։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15