ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 20-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Հավաքի առաջին օրը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավաքի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, ինչպես նաև պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ողջունելով հավաքի մասնակիցներին և ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների բարձրացման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքի դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Առաջնորդություն և կառավարում» թեմայով դասախոսությամբ:
«Յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, և առաջնորդի գործառույթ, քանի որ հաջողության և արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատախանատվություն ունենան: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի ակնկալիքն է տեսնելու այս հատկանիշների դրսևորումը զինվորական ծառայության ընթացքում»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և դասախոսել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլք:
Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին և զարգացման առաջնահերթություններին, առկա խնդիրներին, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև ԶՈՒ պատրաստության և հակառակորդի հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու հարցերին:
Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը նպատակ ունի հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26