Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության եւ դրան հաջորդած դանակահարության պատճառը հայտնի է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ.Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա.Սարգսյանը՝ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք եւ Վ.Աբգարյանը՝ ձախ բազկի կտրած վերք, որովայնի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ից եւս ահազանգ է ստացվել, որ դեմքի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ա.Պարսամյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ 4 անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ անմիջապես ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների ինքնության վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26