ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման նպատակով իրականացվող ծրագրի ներդրող՝ ամերիկահայ գործարար Արա Ասատրյանի եւ ծրագրի իրականացման այլ պատասխանատուների հետ՝ քննարկելու ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները։
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Սուրեն Կարայանը նշել է, որ պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակներում նպաստել առաջացած խնդիրների լուծմանը եւ ծրագրի իրականացմանը։
«Կարեւոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների,ինչպես նաեւ՝ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը»-, նշել է նախարարը։
Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ անվճարունակության վարույթում օրենսդրու¬թյամբ սահմանված կարգով նշանակված կառավարչի, ներդրողի ներկայացուցիչների եւ նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակաները քննարկելու եւ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Ներդրողի ներկայացուցիչները քննարկման ընթացքում տեղեկացրել են, որ անցած երեք ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ Աշտարակ կաթի պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։
Ամերիկահայ գործարար Արա Ասատրյանը նշել է, որ արտադրական սարքավորումների մեծ մասը նորով փոխարինելու կարիք կա։ Նա վերահաստատել է նաեւ, որ պատրաստ են ներդրում իրականացնել, եւ կարեւորում են, որ ընկերությունն իր բնականոն արտադրությունն իրականացնի։
«Այժմ Հայաստանում ներդրումներ իրականցնելու համար բարենպաստ պայմաններ են»-, նշել է Արա Ասատրյանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26