«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ տեղի են ունենալու Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունները և Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվելու ՎՊ նախկին փոխնախագահ, աշնանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից ազատված Լևոն Յոլյանը:
Ինքը՝ Լևոն Յոլյանը, երեկ «Փաստի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Կարո՞ղ եմ պահել No comment ռեժիմը, ոնց որ պահել եմ որպես գործազուրկ: Ոչ մի խոսակցություն չի եղել»: ՎՊ նախագահի այս թեկնածուն ևս շքեղ տուն ունի: Նկարում պատկերվածը Ալեք Մանուկյան 7/5 հասցեում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության շենքն է, որտեղ տեղակայված է Յոլյանի 2 հարկանի բնակարանը:
Ավելի ճիշտ` հյուպատոսության 6 հարկանի շենքի առաջին հարկի 3 փոքր սենյակներն են ծառայում որպես հյուպատոսարան:
Մյուս հարկերը բնակելի են և պատկանում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Լևոն Յոլյանին և Հայաստանում Ուրուգվայի հյուպատոս, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Արմեն Հայրապետյանին: Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրով ունի 2 բնակարան, 3 հասարակական և 1 արտադրական նշանակության շինություն, 1–ական հողամաս և ավտոտնակ: Հիշեցնենք, որ Յոլյանը տարբեր տարիներին զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի, ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնները: 2004 թ.–ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է։ Որոշ տեղեկություններով՝ ՎՊ նախագահի պաշտոնին հավակնում էր ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, սակայն ՎՊ պաշտոնը գոնե այս փուլում Դաշնակցությանը չհասավ:
ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը փետրվարի 6–ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44