Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց՝ Արցախում դիտորդական առաքելություն կատարելու հրավերն ընդունելու համար և նշել, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինակի Իրզաբալբեիտան ընդգծել է, որ Արցախը և Բասկերի երկիրը կիսում են նույն արժեքները՝ ի դեմս խաղաղության ու ժողովրդավարության
«Այստեղ մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն»,-նշել ԵԽ նախկին պատգամավորը:
Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա դա Լակալան, ներկայացնելով իր դիտարկումները հանրաքվեի ընթացքում, նշել է, որ օրվա ընթացքում եղել է 14 ընտրատեղամասում և ականատես է եղել գործող ժողովրդավարության:
«Այստեղ կան ժողովրդավարական տարրեր և արժեքներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Ես հիացած եմ հատկապես Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածով, որտեղ նշվում է, որ եթե զավակը վճարունակ է, ապա պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին: Դրանք վեհ արժեքներ են, որոնք, ցավոք սրտի, մեզ մոտ իսպառ վերացել են»,-ընդգծել է Լորենա Լոպեսը:
Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, ով առաջին անգամ է Արցախում, կարևորել է այն փորձը, որը այս օրերի ընթացքում կուտակել է Լեռնային Ղարաբաղում.
«Ես այսօր հասկացա՝ կապ չունի բնական ռեսուրս ունես, թե ոչ, հարուստ ես, թե ոչ, կարևորը կայունությունն է համոզմունքներում և արժեքներում, ինչը դուք ունեք: Չնայած այդքան զրկանքներին ու կորուստներին՝ դուք չեք կորցրել ձեր ինքնությունը և տնօրինում եք ձեր ճակատագիրը: Մենք պատրաստակամ ենք օգնելու ձեզ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում»,-նշել է Խոսե Մարի Էտչեբերիան:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հեռանակարային է գնահատել Բասկերի երկրի հետ հետագա համագործակցությունը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44