Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը քիչ առաջ հրապարակեց Արցախի սահմանադրական հանրաքվեի խիստ նախնական արդյունքները:
«Խիստ նախնական արդյունքներով սահմանադրական հանրաքվեին 76,5 տոկոս մասնակցություն է գրանցվել, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 69 540 քաղաքացի «կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 87,6 տոկոսը: 7 686 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 9,7 տոկոսը քվեարկել է «դեմ»: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 202 կամ՝ 2,3 տոկոսը: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հանրաքվեն՝ կայացած լինելով հանդերձ, հանրաքվեի դրված հարցը համարվել է ընդունված»,-ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ 33,3 տոկոս մասնակցության դեպքում հանրաքվեն համարվում է կայացած:
ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ համաձայն ԼՂՀ «Հանրաքավեի մասին» օրենքի՝ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը փետրվարի 21-ին ժամը 14:00-24:00-ն կհրապարակի հանրաքվեի նախնական արդյունքները, իսկ վերջնական արդյունքը կհրապարակվի փետրվարի 23-ին։
«Խիստ նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր, իսկ պաշտոնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 23-ին: Ասեմ, որ սովորաբար նախնական և ամփոփիչ արդյունքների միջև տարբերություններ չեն լինում կամ շատ քիչ են լինում»,-ասաց նա։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42