Էստոնիայի արտաքին հետախուզության ղեկավար Միկ Մարանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է սադրանքներ նախապատրաստել ՆԱՏՕ-ի զինվորների համար, որոնք տեղակայվելու են Արևելյան Եվրոպայի երկրների տարածքում՝ դաշինքի ուժերի ռոտացիայի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում: Նա Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքների մասին նախազգուշացրել է բրիտանացի զինվորներին, որոնք առաջիկա շաբաթներին ծառայության են անցնելու Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի գումարտակների կազմում, գրում է The Times-ը:
Մարանի խոսքով՝ այդ սադրանքի նպատակը լինելու է դաշինքի արևելյան սահմանի ամրացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ծրագրերի վարկաբեկումը, իսկ մեթոդների թվում, որոնք օգտագործվելու են ՆԱՏՕ-ի զինվորների դեմ, լինելու են «մեղր թակարդները» (երբ հետախուզական ծառայությունները գրավիչ կին են ուղարկում անդամագրման կամ հատուկ ծառայությունների շահերից սադրանք կազմակերպելու համար) և հետագա շանտաժի համար սոցիալական ցանցերում կոմպրոմատի որոնումը:
«Զինծառայողներն իրենց զորամասերից գնալու են քաղաքներ: Հնարավոր է՝ նրանք գնան փաբեր: Մենք չենք կարող բացառել, որ այդ պայմաններում վեճեր կհրահրվեն: Օրինակ՝ ավանդական «մեղր թակարդներ» և այլն»,- ասել է Միկ Մարանը:
Նրա խոսքով՝ բրիտանացի և էստոնացի զինվորականներն «ամիսներ շարունակ» քննարկել են հնարավոր սպառնալիքները և 800 բրիտանացի զինվորի պատրաստել Էստոնիայի տարածքում տեղակայվելու համար՝ «սառը պատերազմի ոճով լրտեսական խաղերից խուսափելու» նպատակով:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44