ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստան սը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կեղծ դեղերն արդեն իսկ փորձաքննության են ենթարկվում, հարցը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Կեղծ Պրեստանսը կարելի է տարբերել սերիայով, շտրիխ կոդով, փականով, եւ այլն: Դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0590516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջապահության նախարարի հրամանով նշված դեղերի շրջանառությունը Հանրապետությունում կանգնեցվել է, դրանք ետ կհավաքվեն եւ կոչնչացվեն օրենքի սահմաններում:
Ոլորտի պատասխանատուն հավելեց, որ դեղերը ներմուծվել են ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կամ զուգահեռ ներմուծման ճանապարհով: «Ցեֆտրիաքսոն-Աստերիան հայկական եւ բավական տարածված դեղ է: Հայաստանում առաջին անգամ է, որ հայկական դեղ է կեղծվում»,-ասաց Թոփչյանը:
ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանի խոսքով էլ` համապատասխան մարմինը կպարզի, թե դեղատները այդ դեղերը որտեղից են ձեռք բերել: «Քննությունը կպարզի մանրամասները»,-հավելեց նա:
Առողջապահության պատասխանատուները քաղաքացիներին հորդորում են ուշադիր լինել, իսկ նշված կեղծ դեղերը հայտնաբերելու դեպքում ահազանգել Առողջապահության նախարարություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26