Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են: Կարեն Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատկան գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ի պատասխան գործարարները գոհունակություն են հայտնել համատեղ աշխատանքից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել առաջարկվող գործիքակազմի և համաֆինանսավորման պայմանների վերաբերյալ:
«Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», - ասել է վարչապետը:
Ներկայացված ներդրումային ծրագրերը հետևյալն են՝ Լոռու մարզի Ամրակից համայնքում ֆերմերային տնտեսության և Վանաձոր քաղաքում «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շինշիլաբուծական տոհմային տնտեսության ընդլայնում և Վարդենիսի պանրի գործարանի զարգացում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Խելացի տուն համակարգի արտադրություն» և «Բասեն» հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում, Արարատի մարզի Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից ու մշակումից պատրաստվող իրերի արտադրության և Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» էկոթ
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47