ԵՄ առջեւ ԱՄՆ հանձնառությունները վստահեցնելու նպատակով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի Բրյուսել կատարած այցից մեկ շաբաթ առաջ Սպիտակ տան գլխավոր ստրատեգ Սթիվ Բեննոնը հանդիպել էր Վաշինգթոնում Գերմանիայի դեսպանի հետ, նրան բոլորովին այլ բնույթի ազդանշան հաղորդելով, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները։
Աղբյուրի խոսքով Բեննոնը դժգոհել էր ԵՄ-ից, ասելով որ այն խնդիրներ ծնող կառույց է ու կողմ էր արտահայտվել եվրոպացիների հետ ոչ թե միության հիմքով այլ երկկողմանի համաձայնագրերի ձևով հարաբերություններին։ Դեսպան Պետեր Վիտտիգը հրաժարվել են այս հարցի շուրջ մեկնաբանություններից, ասելով որ զրույցը կոնֆիդենցիալ բնույթի էր։
Իսկ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ նման հանդիպում եղել է, բայց աղբյուրների տվյալները անվանել է ոչ ճշգրիտ։ «Նրանք ընդամենը երեք րոպե են զրուցել։ Կարելի է ասել ընդամենը հասցրել են ողջունել իրար»,- ասել է չինովնիկը։
Մինչդեռ աղբյուրները նշում են, որ զրույցը երկարատեւ է եղել։ Ընդ որում Բենոնը հասցրել է շարադրել իր աշխարհընկալումը, որը շատ նման էր Վատիկանում 2014-ին համաժողովի ժամանակ նրա ելույթում նշված գաղափարներին։
Բենոնը, որը այն ժամանակ Breitbart News.պորտալի խմբագիրն էր, արտահայտվել էր եվրոպական պոպուլիստական շարժումների օգտին ու ասել, որ մարդիկ ձգտում են ազգայնականության, քանի որ չեն հավատում համաեվրոպական միությանը։
Սպիտակ տան ստրատեգի հետ հանդիպումը վշտացրել էր գերմանական կառավարական չինովնիկներին՝ մասամբ որովհետեւ նրանց մի մասը հույս ուներ, որ Բենոնը պաշտոնը ստանձնելուց հետո ավելի մեղմ դիրքորոշում կունենա Եվրոպայի հարցում։
Սպիտակ տան դիրքորոշման կապակցությամբ տագնապները դրդեցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոյին ու Մյունխենյան անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերին անցած շաբաթ անսպասելի կոչ ուղղել Փենսին՝ հորդորելով, որ նա Եվրոպա կատարած այցելության ժամանակ հաստատի․ որ Վաշինգթոնը մտադիր չէ քանդել ԵՄ միասնությունը։
Փենսը հանգստացնող հայտարարություն արեց ու հասկացրեց, որ ԵՄ հետ դաշնակցային կապերը պահպանելու իր տեսակետն աջակցում է նաեւ նախագահ Թրամփը։
Բայց նրա վստահեցումներից եվրոպական երկրների մտահոգությունները չփարատվեցին։
«Ոչ ոք չգիտի, թե ինչ տեսակի որոշումներ կարելի է ակնկալել Վաշինգթոնից։ Բայց պարզ է, որ Թրամփն ու նրա մոտ շրջապատը ազգային պետությունն են համարում նույնականացման աղբյուր, եւ ոչ թե այն, ինչը նրանք դիտարկում են որպես երկրների ամորֆային խումբ՝ ինչպիսին է ԵՄ-ն»,- ասել է Բրիտանիայում ու ՄԱԿ-ում Գերմանիայի նախկին դեսպան Թոմաս Մատտուսեկը։
Իրադարձությունների զարգացման ՝ եվրոպական տեսակետից վատագույն սցենարը նկարագրել է Իշինգերը «Ինչպես պետք է Եվրոպան գործ ունենա Թրամփի հետ» վերնագրով հոդվածում, որը անցած շաբաթ էր հրապարակվել։ Նա համարում է, որ եթե նոր ամերիկյյան վարչակազմը եվրոպական ընտրությունների ժամանակ աջակցի պոպուլիստական շարժումներին, դա կծնի «ուժեղագույն տրանսատլանտյան ճգնաժամ»։
news.am
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15