ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնը հունվար ամսին հարկային օրենսդրության վերաբերյալ ստացել է 13 850 հարց, իսկ մաքսային օրենսդրության վերաբերյալ` 3 040: Նախորդ ամսվա ընթացքում ստացված հարցումների ամփոփման արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիներին հետաքրքրել են առավելապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների ներկայացման ժամկետները և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները: Մաքսային ոլորտին առնչվող հարցերի զգալի մասը վերաբերել է առանց մաքսային վճարների գանձման փոստային առաքմամբ ապրանքների ներմուծման չափաքանակին, ինչպես նաև` արտերկից 30կգ-ից ավելի քաշ ունեցող ծանրոցի ստացման դեպքում նախատեսվող վճարումներին:
Իսկ ամենաքննարկվող հարցը վերաբերել է 2016թ. ընթացքում իրացման շրջանառության` 115մլն դրամը գերազանցելու դեպքում 2017-ին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտությանը: Ի պատասխան տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1501-Ն որոշման համաձայն` միասնական հայտարարություն չեն ներկայացնում այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 115մլն դրամը, և նրանք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 115մլն դրամը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55