Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է ԱՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստինին և Արգենտինայի հայկական համագումարի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել այս օրերի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար և նշել, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել հանրաքվեների և ընտրությունների անցկացման ընթացակարգերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բրենդա Օստին նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:
«Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք: Երևում է, որ բարդ և երկարատև աշխատանք է տարվել»,- նշել է Արգենտինայի պատգամավորը:
Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստին հավելել է. «Սա խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:
Այնուհետև, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:
Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Շնորհակալ ենք և անձնական, և մասնագիտական գնահատականների համար, քանի որ մենք առավել գործող տարբերակ չունենք աշխարհի հետ մեր մասին խոսելու համար, քան այս տարբերակն է»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26