Հայաստանի ԱԻՆ-ում աշակերտների համար անվտանգության կանոնները քարոզող էլեկտրոնային նյութեր ու խաղ կմշակվի:
Օրերս ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այցելել են կրթական ծրագրի առցանց հարթակ՝ Dasaran.am:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականի՝ համագործակցել Dasaran-ի հետ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող եւ ուսուցանող էլեկտրոնային նյութեր ու խաղ մշակելու նպատակով, կրթական ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկվեցին հնարավոր համագործակցության եզրերը, որոնք ուղղված կլինեն դպրոցների ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների ձեւավորմանն ու ամրապնդմանը:
Կրթական կենտրոնում կազմակերպվեց նաեւ շրջայց, որի ընթացքում նախարարության ներկայացուցիչները ծանոթացան Dasaran-ի գործունեությանը, ծրագրի տրամադրած կրթական հարթակին եւ վերջինիս ընձեռած հնարավորություններին:
Ունենալով առաջնային նպատակ՝ կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից եւ աշխարհագրական դիրքից, տրամադրել այլընտրանքային ուսուցման հնարավորություն, հեռահաղորդակցման անվտանգ հարթակ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայ աշակերտների համար, Dasaran-ին այսուհետ կաջակցի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ մտածողության ձեւավորման ու զարգացման նպատակով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26