Մեծ է հավանականությունը, որ կլինեմ Ազգային ժողովում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Զուրաբյանը, ով առաջադրվել է նաեւ Երեւանի Կենտրոն- Էրեբունի- Նորք-Մարաշ վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում:
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի հետ իրենք տեսել են մոտեցումների որոշակի ընդհանրություններ. «Նկատի ունեցանք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ լուրջ գործընթաց էր ծավալվել, դրական գնահատեցինք նրա վերադարձը եւ որոշեցինք համագործակցել»:
Դիտարկմանը, որ ժամանակին իրենք քննադատում էին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար, իսկ հիմա իրենք են համագործակցում Ծառուկյանի հետ, Արարատ Զուրաբյանն ասաց. «Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը, մենք համարում էինք, որ բուժուադեմոկրատական հեղափոխությունն անհեթեթ է: Բացի այդ, այն ժամանակ ընտրություններ չկային»:
Զուրաբյանը նշեց, որ ՀՀՇ վարչության նիստում, որտեղ որոշում է կայացվել համագործակցլե «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում, ներկա չի եղել միայն ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մնացածը կողմ են եղել այդ որոշմանը. «Բոլորը կողմ են եղել աջակցել «Ծառուկյան» դաշինքին եւ առաջադրելու իմ թեկնածությունը Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում»:
Արարատ Զուրաբյանը նշեց, որ Կարապետ Ռուբինյանը, ով եւս քննադատել է Ծառուկյանի հետ ՀՀՇ-ի համագործակցությունը, ՀՀՇ-ից դուրս է եկել մի քանի տարի առաջ, երբ մեկնում էր մշտական բնակության Լիբանան:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26