Ստամբուլի Գյունգորեն թաղամասում աշխատանքային պայմանների հետևանքով մահացել է ևս մի սիրիացի բանվոր:
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը` դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները սիրիացուն գտել են արդեն մահացած վիճակում:
Բանվոր տղամարդու մահվան հանգամանքներն առայժմ մնում են անհայտ, թուրքական լրատվամիջոցների մի մասը պնդում է, որ սիրիացին մահացել է անզգուշության հետևանքով և տեքստիլի հաստոցներից մեկի հետ աշխատելիս վնասել է ձեռքը:
Մինչդեռ ընդդիմադիր մամուլը պնդում է, որ հաստոցից ստացած վնասվածքի պատճառով միջին տարիքի տղամարդու մահը տրամաբանական չէ: Մի շարք լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ սիրիացու մահը կապված է այլ` աշխատանքային ծանր պայմաններին վերաբերող հանգամանքների հետ:

Նշենք, որ Թուրքիայում ծանր աշխատանքային պայմանների պատճառով մահացած գաղթական աշխատավորների 62 տոկոսը սիրիացիներ են: Մահացածների թվում կան նաև վրացի, ուկրաինացի, իրանցի, ուզբեկ, ադրբեջանցի, բուլղարացի, չինացի, կորեացի, ռուս, սերբ և թուրքմեն գաղթականներ: Գաղթականներն ամենից հաճախ մահանում են շինարարական, գյուղատնտեսական և բեռնակրի աշխատանքներ կատարելիս:
Օրեր առաջ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի թղթակից Բուրաք Ջոշանի անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզ էր դարձել, որ այստեղ շահագործվող 10-14 տարեկան երեխաների եկամուտը կազմում է ամսական միջինը 100 ԱՄՆ դոլար, ընդ որում` անչափահասներին աշխատեցնում են միջինը 12 ժամ:
Իսկ գերմանական ARD հեռուստաալիքի կողմից վերջերս ցուցադրված հատուկ անդրադարձում լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում և Լիբանանում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող մաֆիան մեծ օգուտներ է քաղում սիրիական ճգնաժամից:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15