Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի, թե ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա մենք մինչ օրս բանակցություններ ենք իրականացնում: Սակայն ամեն անգամ, երբ հասնում ենք ինչ-որ համաձայնությունների և հստակ փոխզիջումների, Ադրբեջանը քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է կատարում»,- նշել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտություններից առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: «Նրանք մշակել և հակամարտող կողմերին ներկայացրել են խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցումներ: Հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտահայտված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահ երկրներն առաջարկել են հստակ սկզբունքներ և տարրեր, ընդ որում, երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մեկ ուրիշից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ նման հայտարարություններ առհասարակ գոյություն չունեն»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Խոսելով այն մասին, թե հակամարտության լուծման ինչպիսի փոխզիջումային տարբերակ է տեսնում` Նալբանդյանը հիշեցրել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունները:
«Խոսքը երեք սկզբունքի մասին է, առաջինը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր սպառնալ, ինչպես նաև ուժ կիրառել: Երկրորդ սկզբունքը ինքնորոշման իրավունքն է, իսկ երրորդը` տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ հակամարտությունը պետք է կարգավորել այդ սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, ընդ որում` իր մեկնաբանությամբ:
«Եթե կիրառվեր այն մեկնաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը, ապա այժմ չէին լինի ՄԱԿ-ի անդամ այն երկրները, որոնք անկախ պետություն են դարձել հենց ինքնորոշման իրավունքից օգտվելու միջոցով: Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն է, ժողովուրդը ժամանակին անցկացրել է հանրաքվե և կողմ քվեարկել անկախությանը: Համանախագահների առաջարկներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, ինչը կունենա միջազգային իրավական ուժ: Սա այն բանաձևն է, որում ամեն ինչ ասված է: Հենց դրանից է, որ խրտնում է Ադրբեջանը: Միջազգային հանրությունն ասում է մի բան, իսկ Բաքուն՝ բացարձակապես այլ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ»,- ընդգծել է Նալբանդյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26