Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»․
– Պարոն Օհանյան, գնահատական էի Ձեզանից խնդրում: Մամուլը անընդհատ գրում է, որ կարող է Ձեր դեմ քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում Ձեր անունը կապվի: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո, Ձեր այս քաղաքական գործունեության արդյունքում Ձեր դեմ քրեական գործ հարուցվի:
– Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն:
– Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ թիրախավորել, ի՞նչ եք կարծում:
– Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի:
– Պարոն Օհանյան, այսինքն՝ Դուք բացառում եք, որ կարող են գտնել ինչ-որ մի բան, որի շրջանակներում կարող է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել, այսինքն՝ Դուք որևէ չարաշահման մեջ ներգրավված չեք եղել, և Ձեր անունը անհնար է կապել:
– Ես չգիտեմ իրենք ինչ են փնտրում, համենայն դեպս՝ նույն այն աշխատատեղում, որտեղ որ ես երկար տարիներ իմ ծառայությունը տարել եմ, փնտրողներից մեկը ես եմ եղել և ամենաշատ փնտրողը ես եմ եղել և ամենաշատը ես եմ բացահայտել: Գոյություն ունի քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ հասկացությունը, որի մի մասը իրականացրել է պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողական ծառայությունները՝ վերահսկիչ վարչությունը, Ռազմական ոստիկանությունը, ներքին աուդիտի վարչությունը, և հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին:
– Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, իշխանությունը կգնա՞ նման քայլի, այսինքն՝ փորձի գտնել ինչ-որ մի բան՝ Ձեր քաղաքական գործունեությունը զսպելու նպատակով:
– Ես, գիտե՞ք, իրենց էսօր չեմ վերահսկում, դա իրենց խնդիրն է, իրենց պրոբլեմներն են՝ թող իրենք էլ մտածեն:
– Այս հրապարակումները զգուշացումներ չե՞ն Ձեզ համար, կարո՞ղ են զսպող դեր ունենալ Ձեզ համար, թե՞, միևնույն է, Դուք գնալու եք մինչև վերջ:
– Ի՞նչ է նշանակում՝ գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք:
– Քանի որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ զգուշացրեց Զինված ուժերի ղեկավար սպայական կազմին, որ նրանք, ովքեր կփորձեն նախընտրական քարոզարշավում ներգրավվել, խստորեն կպատժվեն: Սա ո՞ւմ էր ուղղված, Ձեր կարծիքով, և տեսնո՞ւմ եք այստեղ մեսիջ՝ հենց Ձեզ ուղղված, հաշվի առնելով, որ Դուք Ձեր տեսաուղերձներում հաճախ եք դիմում Ձեր զինակից ընկերներին:
– Ուրեմն, ես այսօր, հաշվի առնելով բոլոր խնդիրները, Զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանումը, Զինված ուժերի անձնակազմի հետ որևիցե մի կապ չունեմ՝ չնայած որ նրանք բոլորն էլ իմ ծառայակից ընկերներն են, այդ ամենը հաշվի առնելով: Մնացածը պետք է իրենցից հարցնել:
– Իսկ ո՞ւմ էր ուղղված, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի այդ զգուշացումը:
– Սերժ Սարգսյանի․․․ իրենցից կարող եք հարցնել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26