Այսօր առավել հաճախ, քան երբևէ կասկածի տակ է դրվում այս կամ իշխանության լեգիտիմության հարցը: Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա:
Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ:
Օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի ուղղվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը:
Ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը:
Ժողովրդավարական լեգիտիմությունը, իշխանության դերակատարների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված, հասարակություն-պետություն-ազգ-անհատ բազմավեկտոր երկխոսության համակարգ է:
Քաղաքական իրականությունում ավելի շուտ անհրաժեշտ է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ, ՀՀ-ում ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած 1996թ. սեպտեմբերյան դեպքերից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը ստանում է ամեն ինչ» սցենարը: Փաստորեն, ՀՀ քաղաքական գործընթացների առանձին ժամանակահատվածներն այս սցենարների օգնությամբ դիտարկելով՝ կարելի է վերակազմավորել սցենարներից յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել անցումային վարչակարգերին բնորոշ լեգիտիմության առանձնահատկությունները: Ավտորիտար ժողովրդավարական կառավարման ժամանակ ինստիտուտների գործունեությունը լեգալ է, սակայն քաղաքական գործընթացի արդյունքների լեգիտիմությունը կասկածանքի է ենթակա, եթե, իհարկե, կանխավ որոշված չէ:
Անցումից համախմբում գործընթացում ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները վերլուծելու դեպքում ակնհայտորեն երևում է, որ ՀՀ-ում առկա անորոշությունների կանխման նկատառումներով անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական շուկայի արդիականացում:
Լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում մարտահրավերներին նպատակամյին պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնել հանրային և քաղաքական կառավարման գործընթացը: Այն որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորել իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ:
Քաղաքական զարգացման տարբեր փուլերում (սեփականաշնորհում, ազատականացում, մասնակցություն) հայ հասարակությունում քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել ինչպես ՀՀ նախագահական (1996, 1998, 2003, 2008, 2013), այնպես էլ խորհրդարանական (1995, 1999, 2003, 2007, 2012) ընտրություններով պայմանավորված:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34