Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձավ Բրյուսելում, Ստրասբուրգում և Վիեննայում փետրվարի 13-16-ը տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու հանդիպումներին:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի հարապետությունը իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ:
Ղարաբաղի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաև դիտարկել բողոքներ և խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել:
Անդրադառնալով իր այցի նպատակին՝ պրն. Մելիքյանը Բրյուսելի իր լսարանին ասաց. «Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր և ներգրավվածություն»: Այցի ընթացքում օմբուդսմենը հնարավորություն ունեցավ աշխատանքային հարաբերություններ հաստատել մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ:
Այս հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց 2016թ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշեց, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է: Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կոչ արեց միջազգային կազմակերպություններին հետաքննել և դատապարտել նման հանցագործությունները:
ԼՂՀ օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»:
Ռուբեն Մելիքյանը նաև մեկնաբանեց փետրվարի 8-ին ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնումը: Վերջինս մեղադրվում էր Ղարաբաղ մեկնելու և Ղարաբաղի մասին գրելու ենթադրյալ հանցագործության մեջ: Ըստ Մելիքյանի, դրանից կարճ ժամանակ անց մարդիկ, ովքեր եղել էին Ղարաբաղում, սկսեցին էլեկտրոնային սպառնացող նամանկներ ստանալ, ոմանք էլ չեղարկեցին դեպի Ղարաբաղ իրենց ճամփորդական ծրագրերը:
ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանն ասաց. «Եվրամիությունն իրականացնում է «ներգրավվածություն առանց ճանաչման» քաղաքականությունը, որը վերաբերվում է անկախ չճանաչված պետություններին, մասնավորապես Մերձդնեստրին (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Աբխազիային, Հյուսիսային Կիպրոսին: Նույնը պետք է իրականացնել նաև Ղարաբաղում: Ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէ կառավարել, քանի որ այս երկիրն ունի նավթ ու գազ: Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի մոլուցքին սատարելը կմեծացնի հետագա պատերազմների և բարբարոսական գործողությունների հավանականությունն ու հաճախականությունը, որի հանդուրժումը կնշանակի դեմ գնալ եվրոպական արժեքներին»:
Դավիդյանը շարունակեց խոսքը՝ ասելով. «Մենք մասնավորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր oժանդակեցին պրն. Մելիքյանի այցը և այս հանդիպումը կազմակերպելու հարցում: Հատուկ շնորհակալություն ԵԽ անդամ Ֆրանկ Էնգելին Եվրախորհրդարանում միջոցառումներ իրականացնելու համար»:
ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական գործունեությունը: 1906թ-ին հիմնադրված այս կառույցը հանդիսանում է շահույթ չհետապնդող աշխարհում ամենամեծ հայկական կազմակերպությունը: ՀԲԸՄ Եվրոպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և խթանման, կրթության և մշակույթի, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդների վերապատրաստման բնագավառներում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26