Ռուսաստանն անտարբեր չէ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Երևանում այդ կազմակերպության գրասենյակի վերաբերյալ ԵԱՀԿ-ում ընթացող քննարկումներին, մենք անտարբեր չենք գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Մենք միշտ աջակցում ենք սկզբունքին, որի համաձայն երկրների գրասենյակները բացվում են ԵԱՀԿ համապատասխան անդամ պետության ցանկության համաձայն, բայց տվյալ պարագայում մենք գրասենյակի ճակատագրի հարցում առավելևս անտարբեր չենք, քանի որ այդ բյուրոն Ռուսաստանի քաղաքացի է գլխավորում»,- հայտարարել է Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության պատրաստած առաջարկը կլուծի առաջացած բոլոր խնդիրները և կօգնի հաղթահարել ներկայիս իրավիճակը:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, որոնցով զբաղվում են այս կամ այն գրասենյակներն այս կամ այն երկրներում, ապա, իհարկե, այդ ծրագրերը պետք է համապատասխանեն ԵԱՀԿ-ի սկզբունքներին և չպետք է առաջացնեն այդ հարցում ինչ-որ կասկածներ: Այս դեպքում մեր ադրբեջանցի գործընկերների մոտ հարցեր են առաջացել, և սկզբից գերմանական նախագահությունը, և հետո արդեն այս տարի ավստրիական նախագահությունն ակտիվ աշխատել են այդ հարցերը վերացնելու ուղղությամբ: Եվ ինձ թվում է՝ ավստրիական նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ՝ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս, և այն կօգնի հաղթահարել ԵԱՀԿ-ի համար ներկայիս ոչ այնքան լավ իրավիճակը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են համանախագահները պատրաստվում կյանքի կոչել առկա պայմանավորվածությունները, ապա նախարարն ասել է, որ «նրանք այլ ընտրություն չունեն, քան քաղաքական-դիվանագիտական միջոցները»:
«Մենք կշարունակենք մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ ակտիվ առաջ տանել այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան ստեղծել օպտիմալ պայմաններ կառուցողական բանակցություններ վարելու համար, որոնք կլիցքաթափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա ակնհայտորեն ոչ ամենալավ մթնոլորտը, էմոցիոնալ մթնոլորտը, ինչպես նաև քայլեր, որոնք թույլ կտան բանակցությունների սեղանին կոնկրետ դիտարկել այդ հակամարտության կարգավորման այն առաջարկները, որոնք, ինչպես գիտեք, առաջ է տարել ռուսական կողմը և որոնց ակտիվ աջակցում են ֆրանսիական և ամերիկյան համանախագահությունները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15