Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրություններն ու առաջարկները: Հանդիպմանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Դաբլ Յու Էս Փի. Փարսոնս Բրինքերհոֆ» խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով Երևանի երթուղային նոր ցանցի անհրաժեշտությունը, նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է հատկապես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսների դերը, ինչով պայմանավորված ներկայում հետաքրքրված է տորլեյբուսային ցանցի հնարավոր զարգացմամբ, ինչն իր հերթին որոշակիորեն կբեռնաթափի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ:
Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զագացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակում խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են իրականացված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես դիտարկվել են հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների փոխգործակցության առանձնահատկությունները և գնահատվել կրկնվող ծառայությունների և դրանց անարդյունավետության ծավալը: Նշվել է, որ քանի որ տրոլեյբուսային ցանցը հանդիսանում է ընդհանուր տրասպորտային համակարգի մի մաս, ապա դրա արդյունավետությունը չի կարող ապահովվել առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման, որն էլ իր հերթին նախատեսված է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:
Միաժամանակ նշվել է, որ երկու ծրագրերի համակցումը թույլ կտա ապահովել ամբողջ տրանսպորտային համակարգի որակի, ծածկույթի բարելավում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համապարփակ և միասնական ցանցի ստեղծում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրության շուրջ քննարկումները և հետագայում դրանց գործնական ընթացք տալ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55