Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, բացահայտվել հանցագործությունների այլ դրվագներ ևս:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում ենթարկվել է ավազակային հարձակման. 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով և բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ միասին, դրամապանակը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, ինչպես նաև՝ բացահայտվել հանցագործության 2 այլ դրվագներ ևս:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջ նկատմամբ ավազակային հարձակումն իրականացրել են 20-ամյա երիտասարդը՝ 30-ամյա տղամարդու հետ նախնական համաձայնությամբ։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, նշված երկու անձինք Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացի Լ. Եղիազարյանի հետևից մտել են վերելակ:
Նախնական դերաբաշխման համաձայն՝ 20-ամյա երիտասարդը սեղմել է վերելակի «կանգ» սեղմակը, իսկ 30-ամյա տղամարդը հարձակվել է կնոջ վրա, դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։ Ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հափշտակել են վերջինիս ոսկյա շղթան, 2 ոսկյա խաչերը, դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, և դիմել փախուստի։
Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 30-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2016թ. հոկտեմբերի 10-ին Շենգավիթ վարչական շրջանում կողոպտել է իր երկու անչափահաս երեխաների հետ տուն վերադարձող կնոջը. պարանոցից պոկել է նրա ոսկյա շղթան, իսկ 2016թ. նոյեմբերի 3-ին փորձել է կողոպտել մեկ այլ կնոջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 34-176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26