Փետրվարի 22-ին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպումից առաջ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Բացելով ցուցահանդեսը՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասել է.
«Հարգելի պարոն Լավրով,
Բարեկամներ,
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը: Այսօր մենք ազդարարում ենք այս քառորդդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Ցուցահանդեսին ներկայացված պատմական փաստաթղթերը տպավորիչ համայնապատկերն են այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք հիշարժան օրվանից՝ 1992թ. ապրիլի 3-ից, երբ բացվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատմության նոր էջը: Իհարկե, հայ և ռուսաստանցի ժողովուրդներին կապում են հարյուրամյակների ընթացքում ժամանակի և պատմության փորձությունն անցած բարեկամության ամուր կապեր:
Եվ խաղաղ ժամանակ, և դժվարին փորձությունների տարիներին մենք մշտապես միասին ենք եղել: Եվ այսօր էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմ համագործակցության օրինակելի մոդել են հանդիսանում, թերևս ամենահաջողվածը և արդյունավետը հետխորհրդային տարածքում:
Հայաստանին և Ռուսաստանին միավորում են դաշնակցային փոխգործակցության հարաբերություններ: Անկարելի է դաշնակից լինել որևէ ոլորտում, իսկ այլ բնագավառներում՝ ոչ: Հարաբերությունների այդ որակը դրսևորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքական համադրմամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ հավաքող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցության հետևողական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում է շուրջ 1400 համատեղ ձեռնարկություն, ստորագրված է ավելի քան 200 երկկողմ փաստաթուղթ:
Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում մեր արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը:
Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, դրանք չեն կարող իրապես ամուր լինել, եթե չկա ջերմություն ժողովուրդների, մարդկանց միջև: Այս առումով կցանկանայի հատուկ նշել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց կապող բարեկամական կապերի, փոխադարձ համակրանքի խորքային բնույթը:
Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի, հենվելով այդ ամուր հիմքի վրա, շարունակենք վեր հանել մեր ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունները՝ այն նոր բովանդակությամբ հարստացնելով:
Սիրելի բարեկամներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախորդ 25 տարիների ընթացքում ներդրել են և այսօր էլ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ այդ վեհ գործում»:
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47