Հայաստանում քաղաքական ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում իր հարազատներին խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում: Նա նաև պատասխանել է նրանց, ովքեր քննադատում են իրեն Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու քայլի համար:
«Իմ հարգելի ազգ, շատ սիրելի իմ թալիշներ, ես ձեզ դիմում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանից: Ցանկանում եմ ձեզ մաղթել խաղաղություն և ամենայն բարիք: Ես այստեղ՝ հայերի շրջապատում, ինձ շատ լավ եմ զգում՝ չնայած որ կարոտում եմ իմ հարազատներին և ընկերներին: Ցանկանում եմ հանգստացնել իմ հարազատներին և ընկերներին: Այստեղ ինձ և իմ ընտանիքին ոչինչ չի սպառնում: Խնդրում եմ ձեզ չանհանգստանալ: Ես ստիպված եղա փախչել, որպեսզի փրկեմ ինձ և իմ ընտանիքը հավանական մահից, սակայն ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ թալիշներ պանթուրքիստների հետ միասին ինձ քննադատում և մեղադրում մի բանի մեջ, որ անում է ալիևների ընտանիքը»,- գրել է Միրզոևը:
Նա հավելել է, որ նման պահվածքը հարիր չէ իր ազգին: «Սիրելիներս, դա հարիր չէ և օտար է մեր մենթալիտետին: Փախչելով ես փրկել եմ իմ ընտանիքը և միաժամանակ վերջ եմ տվել Թալիշստանի տեղեկատվական շրջափակմանը: Ես գիտեմ, որ դուք չէիք ցանկանա դառնալ այդ կլանի ստրուկները, այդ դեպքում ասեք՝ ինչպես կռվել նրանց դեմ: Ես կամ պետք է մեռնեի բանտում կամ ինչոր կերպ փրկեի իմ կյանքն ու ընտանիքը, իմ անչափահաս երեխաներին: Ես ընտրել եմ այս տարբերակը, որովհետև վստահ եմ, որ դեռ կարող եմ ինչոր բան անել իմ ազգի համար»,- եզրափակել է Շահին Միրզոևը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26