Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, մեկնաբանելով թուրքական ԶՈՒ-ի գլխավոր շտաբի կողմից կին զինվորականների գլխաշոր կրելու արգելքի չեղարկման մասին որոշումը, հայտարարել է, որ այլևս կարելի է անցյալում համարել այն ժամանակները, երբ իսլամական գլխաշոր կրել-չկրելու հարցը Թուրքիայում շարունակում էր հասարակական և անգամ քաղաքական խնդիր մնալ:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Ըշըքը դրական է գնահատել ԳՇ-ի կայացրած որոշումն ու ընդգծել, որ դրա շնորհիվ գլխաշոր կրել նախընտրող կանայք այլևս մասնագիտական խնդիրների առաջ չեն կանգնի ԶՈւ-ի անդամ դառնալու ճանապարհին:
Նշենք, որ դեռևս 2016թ.-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր կին ոստիկաններին գլխաշոր կրելն արգելող օրենքը, որը գործում էր մինչ այդ:
2007թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանը համառ ջանքերի արդյունքում վերացրեց Թուրքիայի համալսարաններում գլխաշոր կրելու արգելքի մասին օրենքը, այնուհետև 2013թ.-ին «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում նույնպես վերացվեց այդ արգելքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնապես արգելվել էր գլխաշոր կրել ուսումնական հաստատություններում և պետական հիմնարկներում:
Էրդողանն ու իր կուսակցությունն առաջինն էին, որ համառ ջանքերի շնորհիվ կարողացան վերացնել գլխաշոր կրելու արգելքը Թուրքիայում: Ի սկզբանե դա նաև եղել է Էրդողանի քարոզարշավի առանցքային կետերից մեկը, որն էլ բազմաթիվ կողմնակիցներ բերեց նրան 2002թ.-ից սկսած:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը ՝ Հայրինուսսա Գյուլն առաջինն էր, որ լայն զանգվածների առաջ հանդես եկավ գլխաշորով: Մինչ Հայրինուսսա Գյուլը Թուրքիայում ոչ մի առաջին տիկին չի կրել գլխաշոր՝ բացառությամբ Աթաթուրքի կնոջ՝ Լատիֆայի:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15