Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Քննությամբ պարզվել է, որ 09.08.2016թ.-ին Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ զբոսնող Ա. Սաղաթելյանը փորձել է կանգնեցնել նույն փողոցում խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Գալստյանը: Վերջինս կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն ուղևոր Հայկ Հովհաննիսյանի, ինչպես նաև նույն վայրում գտնվող իր մտերիմներ Արտյոմ Հայրապետյանի, Արմեն Հայրապետյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ, արագությունը գերազանցելու համար իրեն դիտողություն անող Ա. Սաղաթելյանին հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել` դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Ծեծկռտուքի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսպիսով, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար «Ճանապարհային ոստիկանության» տեսուչ Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26