Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միության» գլխավոր նախագահ Գյոքսել Գյուլբեյն այս անգամ կենտրոնացել է Թուրքիայի հայ համայնքի գործունեության վրա։ Նա կոչ է արել վերահսկման տակ առնել Թուրքիայի հայկական միությունների և հիմնադրամների եկամուտներն ու պարզել, թե ուր են ուղղվում այդ գումարները:
Նշենք, որ Թուրքիայում գործում է 57 հայկական հիմնադրամ, որոնցից 52-ը՝ Ստամբուլում:
Ինչպես հայտնում է թուրքական haberler.com կայքը՝ Գյուլբեյը նշել է, որ Թուրքիան առավել ուշադիր պետք է լինի այս միությունների գործունեության նկատմամբ: Ազգայնական գործիչը չի խուսափել նաև մեղադրել որոշ հայկական միությունների Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Նա նաև շեշտել է, որ հայկական միությունների մեծ մասի գրասենյակները գտնվում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում և որ վերջիններս ակտիվորեն աջակցել են 2013թ.-ին այդ տարածքում գտնվող Գեզի զբոսայգու պահպանությանն ուղղված հակակառավարական ցույցերին:
Ավելին՝ Գյուլբեյը պնդում է, որ փետրվարի 16-ին Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված համայնքային արտահերթ ժողովի ժամանակ հայկական միությունների ու հիմնադրամների ղեկավարները դիտավորյալ են փորձել ստիպել հրաժարական տալ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, քանի որ բարկացած են նրա վրա Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակի համար:

09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15