Կառավարության նիստից հետո Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողներին վստահեցրեց, որ պետական համակարգում աշխատողներին չեն ստիպում քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Նա նշեց, որ ինքը քարոզչությամբ չի զբաղվելու: «Ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»,-ասաց նա:
Հարցին, թե որո՞նք են եղել ՀՀ նախագահի խոստումներից երեքը, որոնք կատարվել են, Վարդան Արամյանը մատնանշեց բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները:
«2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008 թվականից աշխարհում անկման պարբերաշրջան է: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3,2 տոկոսն և հավակնելու են ավելի բարձր ցուցանիշների:
Վարդան Արամյանը, անդրադառնալով Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տարվա առաջին ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշներին, ասաց, թե դրանք դրական ընթացք են խոստանում: «Մենք ասել ենք, որ առնվազն 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճը մենք ապահովելու ենք և առաջին ամսում մենք ունեցել ենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես կարծում եմ, որ դա հաղթահարել է 3,2 տոկոսը և մենք ավելի շատ հավակնում ենք, որ եթե արտաքին աշխարհից այլ ցնցումներ տեղի չունենան, մենք նույնիսկ մի փոքր ավելի բարձ ցուցանիշ կունենանք», - ասաց Ֆինանսների նախարարը: Հարցին, թե ինչի՞ հաշվին, նա ասաց՝ այն գործողությունների, որոնք կառավարությունը ներկայացնում է:
«Մենք չեն կարող ցանկացած գնով ունենալ 6-8 տոկոս տնտեսական աճ, դա կարող է լինել, օրինակ՝ երբ փող տպվի և բաժանվի, սակայն դա կայուն չէ և հաջորդ տարի լինելու են շատ լուրջ, խորը խնդիրներ: Նա ասաց, որ ապագա տարիների համար հավակնելու են ավելի բարձր տնտեսական աճի: «Մյուս տարվանից ես վստահ եմ, որ կարող ենք հավակնել առնվազն հինգ տոկոսանոց տնտեսական աճ, դա կախված է նաև մեր հաջողությունից»,-ասաց նա նշեց, որ հարցին պետք է իրատեսական նայել:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22