Ադրբեջանի դատախազությունը դեռ միայն հայտարարություն է արել, դեռ պարզ չէ՝ արդյոք հետախուզումն ինտերպոլի խողովակներո՞վ է իրականացվում, թե՝ ոչ․ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ հետախուզում սկսելու մասին հայտարարությանը` կապված այն բանի հետ, որ նրանք այցելել են Արցախ՝ սահմանադրական հանրաքվեն վերահսկելու համար, ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այստեղ էականն այն է, որ Ադրբեջանը, տեսնելով, որ Լապշինի գործը նախադեպ չի դառնում, և այցելություններն Արցախ հնարավոր չի լինում սահմանափակել, նոր, ոչ իրավաչափ քայլերի է դիմում»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ձեռնարկած վերջին քայլերը ևս հաջողությամբ չեն պսակվելու:
Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն վերահսկելու համար:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ հետախուզում սկսելը ևս մեկ քայլ է լինելու Արցախի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու, Արցախ այցելությունների թիվն ավելացնելու համար:
«Այդ մարդիկ՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարուսը, Յարմիր Շտետինը, ինձ համար իսկական եվրոպացիներ են: Այդ մարդիկ ունեն համարձակություն․իմանալով վտանգների մասին՝ բարձրաձայնել են իսկապես մաքուր եվրոպական արժեքների մասին, մենք իսկապես դա պետք է գնահատենք»,- ասաց նա:
Եթե պարզվի, որ Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ Ադրբեջանն իսկապես միջազգային հետախուզում է սկսել, Արցախի ՄԻՊ-ը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բարձրաձայնելու է Ադրբեջանի քայլերի մասին: «Ես բարձրաձայնում եմ խնդիրը, իմ մանդատի շրջանակներում փորձում եմ միջազգային հանրությանը ճիշտ ուղերձները հասցնել, այն, ինչ մենք ակնկալում ենք․ այսինքն՝ Արցախի նկատմամբ ուշադրության ավելացում, Ադրբեջանի գործողությունների դատապարտում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը իր արարքների արդյունքը չի կանխատեսում, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը որպես քաղաքացի իր կարծիքը հայտնեց. «Սխալ հաշվարկ կատարելով Լապշինի գործի հետ կապված, նրանց համար այլևս դժվար է հետքայլ անելը: Նրանք արդեն մտել են գետը, դժվար է իրենց համար հետքայլ անելը»։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01