Դեռևս չմեկնարկած նախընտրական թոհուբոհը առավել թեժացնում են մեր հայրենի լրատվամիջոցները՝ իրենց ցաք ու ցրիվ, իրականությանը չհամապատասխանող և ընդամենը իրենց խմբագիրների ֆանտազիաների արդյունք հանդիսացող հրապարակումներով: Գաղտնիք չէ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, որն ընդրգկում է Դավթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները։ Որոշ վաղուց արդեն վարկաբեկված և որպես լրատվամիջոց՝ հանրության մոտ որևէ վստահություն և հավատ չներշնչող լրատվականներ ակնհայտ պատվիրված՝ ստահոդ հրապարակումներով փորձում են ժողովրդի մոտ թյուր և բացասական կարծիք ձևավորել Գալուստ Գրգորիչի և նրա ընտանիքի շուրջ: Բոլոր թերհավատներին վստահեցնում եմ, որ Գրիգորյան ընտանիքը իրապես մեծագույն հարգանք և հեղինակություն է վայելում Աջափնյակի բնակիչների շրջանում, իսկ ինչ վերաբերվում է ԱԺ նախագահին, ապա նա ի տարբերություն մեր որոշ նախարարների ու պաշտոնյանների՝ լրագրողներից մշտապես խուսափելու գործելաոճի, մշտապես բաց է եղել և անկաշկանդ շփվել է նրանց հետ, Գրիգորիչը լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից հետո մեր այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով ի սկզբանե հրաժարվեց կառավարական առանձնատուն տեղափոխվել և առայսօր բնակվում է բազմաբնակարան շենքում և նրան նույնպես կարելի շատ հաճախ տեսնել բակի բնակիչների հետ՝ նարդի, բլոտ խաղալիս կամ պարզապես զրուցելիս: Օրերս մամուլում հերթական հերյուրանքը և զրպարտանքը հայտնվեց, այս անգամ հասցեագրված Արման Սահակյանի կնոջը, ով իբր թե զբաղված է ամուսնու համար ընտրողների ցուցակագրումով, բնականաբար այս ապատեղեկատվությունը ևս հերքվեց, ինչպես ամիսներ առաջ ամբողջությամբ հերքվեց, մեր օլիգարխներից մեկի համար կառուցվող առանձնատունը Գրիգորյանների ընտանիքին վերագրելու հերթական պատվիրված խղճուկ տեղեկությունը: Կոչ եմ մեր ձախողակ գրչակներին՝ զերծ մնալ պղտոր ջրում ձուկ որսալու ապարդյուն փորձեր կատարելուց և Արման Սահակյանի անբասիր անունը անհիմն շահարկելու միջոցով՝ ինքնհաստատվելու անփառունակ և աաշնորհ գործունեությունից: Դադարեցրեք մարդկանց ապակողմնորոշող և խառնակիչ լուրերով ձանձրացնելու գործընթացը և հանգիս եղեք՝ Աջափնյակցիները ի զորու են կատարել ճիշտ և ինքնակամ ընտրություն:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55