Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են: Այս մասին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի և Վարդանանց տոնի առթիվ:
Տեսնելով լսարանը, որը ուսանողներով լի էր, Վիգեն Սարգսյանն ասաց. «Սա մեր հզոր պատասխանն է, որը կարող ենք տալ չարախնդողներին, բոլոր նրանց, ում հիվանդ երազանքներում այնպիսի զարգացումներ են, որոնք մենք իրավունք չունենք թույլ տալ մեր տարածաշրջանում»:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ բոլոր երիտասարդ տղաների մեջ կա այն գենը, որը գիտակցված ընտրություն է կատարում դժվարինի և հեշտի միջև:
«Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը կարող է բնական թվալ, ապացուցում են, որ ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ: Հերոսության համար գին է վճարվում, բայց այն երբեք վատնված գին չէ»,-նշեց Սարգսյանը:
Նախարարը խոսեց այն մասին, թե ինչ է վերադարձնում պետությունը հերոսներին՝ շեշտելով, թե պետությունը բոլորս ենք, անհատներից՝ ուսումնական կենտրոններ, ովքեր ապրիլյան իրադարձությունների ժամանակ հանձնեցին քննություն:
«Շատերը մինչև ապրիլ ասում էին, որ եթե նորից հանկարծ նման փորձություն լինի, շատերը չեն գնա: Կարծում եմ, որ ապրիլից հետո չկա որևէ մեկը, ով այդպես է մտածում, որ կասկածում է, որ մեր ժողովուրդ համախմբված է: Կռվել արժե նրա համար, ինչի համար արժե ապրել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով իր կողմից առաջ քաշված «ազգ-բանակ» հայեցակարգին՝ նախարարը հավաստիացրեց, թե ինքը չի հավակնում դրա հեղինակը լինելու դափնիներին արժանանալ:
«Ազգ-բանակ»-ի մասին խոսվել է դարեր շարունակ: Ստանձնելով պաշտոնը, գնահատելով վիճակը, երբ մեր քաղաքացիների մի հսկայական հատված կապված է ԶՈւ-ի հետ, ես փորձեցի վերնագիր գտնել այն քաղաքականության համար, որը մենք, որպես պետություն, պարտավոր էինք իրականացնել»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47