Չեմ կարծում, որ սփյուռքից եկած դիտորդների ազդեցությունը այնքան մեծ է լինելու, որ կեղծարար մարդիկ զգաստանան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:
Բախշյանը սփյուռքի դիտորդների ներկայությամբ ընտրությունները չկեղծվելու հիմնավորումը այդքան էլ արդարացված չի համարում. «Ես ոգևորված չեմ այդ գաղափարով, կեղծողը կեղծելու է»,- նշեց նա:
«Բոլոր դեպքերում ամոթ ունեցող մարդու համար փոփոխությունների, իհարկե, կլինեն: Ամոթ ունեցող ընտրահանձնաժողովի անդամները, թեկնածուները, բոլորը պետք է զգաստանան, բայց եթե ամոթ չունեն, եթե գլուխների մեջ միայն կեղծելն է, ինձ թվում է նրանց համար ոչ մի տարբերություն չկա»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նա տարբերություն չի տեսնում սփյուռքի և տեղական դիտորդների միջև: Ըստ Բախշյանի՝ նրանք, ովքեր ուզում են օրենքով, առանց որևէ կեղծիքի ընտրել այս կամ այն քաղաքական ուժի, զգաստանում են ցանկացած դիտորդի ներկայությամբ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության տեղեկացմամբ՝ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1977 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Նշված թվում մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը գրանցված են Հայաստանում։ Կազմակերպությունը հայտարարել է, որ սփյուռքահայ դիտորդների թիվը առաջիկայում կարող է հասնել մինչև 500-ի։
tert.am
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42