Հետաքննությունների դաշնային բյուրոն մերժել է Սպիտակ տան խնդրանքը՝ արգելափակելու ԶԼՄ-ների հաղորդագրություններն ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի վարչակազմի կապերի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նոր վարչակազմի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Թրամփի նախընտրական շտաբը կապ չի ունեցել Կրեմլի հետ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տունը դիմել է բյուրոյի աշխատակիցներին՝ մի շարք ամերիկյան ԶԼՄ-ների նյութերը որպես ստահոդ որակելու խնդրանքով։
Բյուրոն հրաժարվել է հրապարակավ հանդես գալ հայտարարությամբ, որ նման հաղորդագրությունները կեղծ են, և որ Ռուսաստանի հետ Թրամփի շրջապատի որևէ շփում չի եղել։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հրաժարվել է որևէ բան մեկնաբանել լրագրողներին, քանի որ խոսքն ընթացքի մեջ գտնվող հետաքննության մասին է։
Նշվում է, որ Սպիտակ տան նման դիմումը բյուրոյին, եթե այն իսկապես տեղի է ունեցել, հանդիսանում է ԱՄՆ-ում քաղաքական գործընթացի կանոնադրական խախտում, որտեղ բյուրոյի և վարչակազմի շփումները սահմանափակված են։
Ավելի վաղ Թրամփը մի շարք առաջատար ԶԼՄ-ների անվանել էր ամերիկացի ժողովրդի թշնամի։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44