Հայաստանի հանրության 36%-ը հետաքրքրված չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններով, 43%-ը հստակ որոշում ունի, թե ում կտան իր ձայնը, իսկ 24%-ը դեռ որոշում չունի. այսօր հրավիրված լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ամփոփելով սոցիոլոգիական նախնական հարցումներով ստացված տվյալները:
Սոցիոլոգը վերջնական ամփոփ տվյալներ կներկայացնի մարտի 20-ից հետո, և այդ ժամանակ էլ կասի, թե ըստ հարցումների՝ որ ուժերն ու դաշինքները որքան ձայն կստանան:
«Արդյունքում պայքարը գնալու է երկու մակարդակի վրա, վերին մակարդակում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են վիճարկելու առաջնությունը, թե ով կունենա առավելություն ԱԺ-ում: Այս դեպքում ՀՀԿ-ն կփորձի պաշտպանել իր դիրքը, իսկ ԲՀԿ-ն պետք է իր կուսակցությունից փախուստի ենթարկված առնետներին հետ բերի և դրանց միջոցով համայնքի ձայնը ԲՀԿ-ին կհասնի: Այսինքն՝ նրա խնդիրն է 50+1 ձայն ստանալը»,-ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նշեց, որ երկրորդ մակարդակում մասնակիցների հնաբնակներն են, ովքեր կփորձեն նախկին դիրքերը պաշտպանել՝ ՀՅԴ, ՀԱԿ, ՀՎԿ ձևափոխված ՕԵԿ-ը,և մյուս խմբերը, որոնք նոր-նոր են նվաճելու իրենց դիրքերը:
«ՕՐՕ դաշինքին անհրաժեշտ է 7%, որը լուրջ թիվ է, բայց օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը 8% է, Ազատ դեմոկրատների երկրորդ դեմքը Բագրատյանն է, ճանաչված, խարիզմատիկ դեմք է: Այստեղ մնում է «Ելքը», որոնք հույս ունեն իրենց համակիրներին հավաքագրել նոր քաղաքական ասպարեզ մտնող երիտասարդ ընտրողների միջոցով: Փաշինյանը հայտնի է որոշ շրջանակներում և նրանց շանսերն էլ, կարծես, հավասարվում են, և խնդիր է միայն դառնում ոնց պայքարեն, ինչ ռեսուրս ծախսել, իսկ ռեսուրսը գոնե շտաբ ունենալն է»,-ասաց նա:
tert.am
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42