Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում կեղծիքներ չեն լինի, փոխարենը՝ ընտրակաշառքի դրույքաչափերն ավելի ու ավելի կմեծանան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
«4+4+4 ֆորմատով բանակցություններն արդյունավետ էին՝ ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Սա շուրջ հինգ-վեց հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը լուծում է: Տեղադրվելու են նաև տեսախցիկները, որոնք ևս քիչ հնարավոր են դարձնում, համարյա անհնար, տեղամասերում կատարվող կեղծիքները: Բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը»,- նշեց պատգամավորը:
Միաժամանակ, ըստ պատգամավորի, քանի որ տեղամասերում կեղծելը հնարավոր չի դարձել, բարձրացել են կաշառքի չափերը: «Այն, որ տեղամասերում չեն կեղծելու, առաջընթաց է, բայց քանի որ նրանց երաշխավորված արդյունք է պետք, ընտրակաշառքի չափը մեծացել է: Կաշառքի շուկան ռեակցիա է տալիս, մեծանում է: Մարդիկ ազատ, ուղիղ եթերում խոսում են այն մասին, որ իրենց կաշառք են տալիս, ասում են, թե ինչքան են տալիս: Ռեկորդակիրը 100 դոլարն է, Քանաքեռ-Զեյթունի կողմերում»,- ասաց Զուրաբյանը՝ շեշտելով, որ ընտրությունների արդյունքները կախված են կաշառք վերցնողներից:
Կանխավ ասել՝ ՀԱԿ-ը կընդունի՞ ընտրությունների արդյունքները, թե՞ դրանք կհամարի կեղծված, Զուրաբյանն ասաց, որ պատասխանել չի կարող:
Անդրադառնալով դաշինքներին, լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն ի վերջո միայն ՀԺԿ-ի հետ դաշինք կազմեց, երբ բանակցություններ էր անցկացնում տարբեր ուժերի հետ, արդյոք այդ հնարավոր դաշինքների չկայացման պատճառը առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելո՞ւյթն էր ԼՂՀ հակամարտության վերաբերյալ, Զուրաբյանը պատասխանեց, թե դաշինքաշինության գործընթացը տապալվեց:
«Մարդիկ ընդդիմադիր բևեռի ձևավորման հետ հույսեր են կապում: Սովորաբար դաշինքները կազմվել են նախագահական ընտրություններից հետո մի ուժեղ ֆիգուրի շուրջ: Այս անգամ չկար ցեմենտը, որի շուրջ պիտի ստեղծվեր դաշինքը, բայց մենք համաձայնեցինք բանակցություններ անցկացնել դաշինքի ստեղծման շուրջ: Եկան, ասացին, թե եկեք ստեղծենք դաշինք: Սա մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Մենք կասկածամտորեն էինք վերաբերում, տեսնում էինք, որ մի քիչ արհեստական է, բայց մեր համաձայնությունից հետո ստեղծվեցին այլ դաշինքներ, սեպարատորեն, ու պարզվեց, որ մեծ ընդդիմադիր կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ն այլևս հանդես չի գալիս «ո՛չ հանցավոր ռեժիմին» կարգախոսով, փոխարենն՝ այս ընտրություններում ներկայանում է «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, արդյոք ՀԱԿ-ի համար իշխանափոխությունն այլևս երկրորդակա՞ն է, Զուրաբյանը պատասխանեց, թե կարևոր է ճիշտ ձևակերպել այդ օրվա երկրի պահանջը:
«Երբ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը, համարում էինք, որ սա վերջին շանսն է: Ոչ թե այն իմաստով, որ նման շանսեր ապագայում չեն լինի, այլ այն իմաստով, որ թույլ չտանք Ադրբեջանը 10 անգամ գերազանցի մեր ռազմական ծախսերը: Սա ազգային անվտանգության հարց էր: Մենք համառ պայքար տարանք, բայց հիմա, 2015թ.-ից սկսած, մենք եկել ենք մի վիճակի, երբ Ադրբեջանի ռազմական ծախսերը 8 անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական ծախսերը: 2016թ.-ին Ադրբեջանը դիմեց ապրիլյան լկտի ռազմական ագրեսիային, որովհետև զուտ տեխնիկայի առումով առաջ էր: Սա հրդեհ է: Ազգային անվտանգության համար գալիք սպառնալիք: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ադրբեջանը հրաժարվել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունից, սխալվում է, Ադրբեջանն ավելի է ոգևորված»,- բացատրեց Լևոն Զուրաբյանը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03