Մայիսի 11-15-ը Ավստրիայում ՀՀ և ՌԴ դեսպանությունների համատեղ ջանքերով և «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի», «Ավստրիական երկաթուղային գծեր» ընկերության և ավստրիահայ համայնքի օժանդակությամբ Ավստրիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների հյուրախաղերը:
Մայիսի 12-ին առաջին համերգը հյուրընկալեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ Ավստրիահայ համայնքի ներկայությամբ Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող տաղանդաշատ երեխաները կատարեցին եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև դասական և ազգային երաժշտության գոհարներ։
Մայիսի 13-ին Վիեննայում ռուսական մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրորդ համերգը, որին ներկա էին Ավստրիայում ռուս և հայկական համայնքների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։ Միջոցառման ծրագրում ներառված էին ռուսական ու հայկական հոգևոր երաժշտական կատարումներ։
Մայիսի 14-ին Վիեննայի Պրայներ կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Նոր անուններ» ծրագրի հաղթողների եզրափակիչ գալա-համերգը, որին մասնակցեցին նաև Ավստրիայի «Young masters» նախագծի հաղթողները։ Համերգին ներկա էին երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, անվանի երաժիշտներ։
Համերգի բացումը կատարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Հայաստանում և Ռուսաստանում դեռևս 1989թ․հիմնադրված «Նոր անուններ» նախագծի պատմությանը՝ երախտագիտության խոսքեր հղելով դրա հիմնադիրներին և ղեկավարներին։ Նա, մասնավորապես, առանձնացրեց նախագծի հիմնադիր և ղեկավար Սլիվա Մեկինյանին և արվեստագետ Նոննա Ոսկանյանին, ինչպես նաև ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Իվետա Որոնովայի և նրա մահից հետո 2013թ. նախագծի ղեկավար հանրահռչակ դաշնակահար Դենիս Մացուևին:
ՀՀ դեսպանի խոսքերով Հայաստանում «Նոր անուններ» նախագիծը վայելում է ամենաբարձր հովանավորությունը՝ գտնվելով առաջին տիկան Ռիտա Սարգսյանի ուշադրության ներքո, իսկ տաղանդավոր երեխաների վերջին եվրոպական հյուրախաղերը տեղի էին ունեցել Մալթայում՝ երկրի նախագահ Մարի-Լուիզ Պրեկայի հովանու ներքո։
Հայ, ռուս և ավստրիացի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին Մալերի, Պիացոլլայի, Դվորժակի, Սեն-Սանսի, Կոմիտասի, Ավետիսյանի և Խաչատուրյանի անմահ ստեղծագործությունները։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55