Նախնական տվյալով, փետրվարի 23-ի գիշերն անսթափ վիճակում Պաշտպանության նախարարության տարածք ներխուժած Արմեն Եփրեմյանը ՊՆ-ի հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին ասաց նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանը` անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե տղամարդն այդ քայլին գնացել է վրեժխնդրությունից ելնելով:
«Արմեն Եփրեմյանը պաշտպանության նախարարության հետ որեւէ կապ չունի: Իմ կարծիքով, մի բան խառնել է ու առանց հասկանալու մտել նախարարության տարածք: Նա առաջիկայում ցուցմունք կտա ու ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց պաշտպանը:
Արմեն Եփրեմյանը ձերբակալված է, նա կասկածյալի կարգավիճակ ունի:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 23-ին ժամը 00:20-ին Երեւանի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին եւ ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք:
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա.Եփրեմյանը չի տուժել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) եւ 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը):
Կատարվում է նախաքննություն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01