Մի կողմից նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում է ֆիքսել Պաշտպանության նախարարին, բայց հանդիպելով պաշտպանության նախարարության ղեկավար սպայական կազմին` հստակ և հասկանալի հայտարարեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է և չի միջամտելու ներքաղաքական գործընթացներին, և Վիգեն Սարգսյանի կուսակցական լինելը չի նշանակում, որ բանակը իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին:
Մյուս կողմից` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելություններ է կազմակերպում, յուրաքանչյուր հանդիպմանը խիստ զգուշացնելով` ոստիկանության կառույցներին ևս վեր կանգնել քաղաքական գործընթացներից, հավասար աչքով նայելով ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին` ունենալով մեկ նպատակ` ապահովել մրցակցային դաշտ բոլոր քաղաքական ուժերի համար: Փաստացի, նախագահը ուժային կառույցները հռչակում է վերքաղաքական ինստիտուտներ, դրանով իսկ ցույց տալով, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Շատ կարևոր է, որ այս մեսիջը ընկալեն նաև ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերն ու նրանց թեկնածուները, և չփորձեն արջի ծառայություն մատուցել սեփական թիմերին` սեփական անձը արժևորելու համար:
Գրեթե բոլոր նախապայմանները ստեղծված են արդար ընտրություններ ունենալու համար, բայց դրա համար պետք է նաև ժողովրդի կամքը` չվաճառվելու, չվախենալու, խաթրով ձայն չտալու և, իսկապես, սեփական քվեով սեփական տեսակետներն արտահայտելու համար:
Մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ժողովրդի կողմից վստահություն ունեցող ընտրություններ, որպեսզի հաղթած ուժը իր թիկունքում զգա ժողովրդի աջակցությունը, իսկ ժողովոուրդն էլ վստահ լինի, որ իր քվեն է ձևավորել իշխանություն:
Արդար ընտրություններ ունենալու համար պետք է և՛ իշխանության քաղաքական կամքը, և՛ ընտրողների քաղաքացիական պատասխանատվությունը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55